ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակի գողը ներկայացել և տվել է խոստովանական բացատրություն

23.05.2017 11:36 Գողություն

Մայիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհուց գողացել են 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 69.000 դրամ, 500 ռուբլի, և տարբեր խանութների զեղչի քարտեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1988 թ. Գոռ Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 22-ին ներկայացել է Արաբկիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն և մասամբ ներկայացրել գողոնը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: