Գիտակցության չգալով՝ մահացել է
18.12.2015 11:15
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 7.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Սամվել Գրիգորյանին, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: