1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օտարերկրյա 3 քաղաքացի` համերկրացու ծուղակում

28.06.2018 17:46 Խարդախություն
Օտարերկրյա 3 քաղաքացի` համերկրացու ծուղակում

Հունիսի 26-ին, ժամը 00.30-ին, օտարերկրյա 3 քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում են տվել, որ իրենց ծանոթ Բալկար Ս.-ն ՀՀ-ում իրենց շրջագայությունը կազմակերպելու և նրանցից մեկին Կիպրոսի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով հունվարի 9-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետև Լենինգրադյան փողոցում գտնվող հոստելում յուրաքանչյուրից խաբեությամբ մաս-մաս վերցրել է 2.000 դոլար և տիրացել նշված գումարին:
Հունիսի 27-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, նշված խարդախությունը կատարելու կասկածանքով, Ազատության պողոտայի 9/3 շենքից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1977 թ. ծնված Բալկար Ս.-ին:
Բալկար Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: