Հետախուզվողին հայտնաբերեցին իր բնակարանում
06.11.2015 12:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմուքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Գևորգ Ա.-ն, որը նոյեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: