Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Նանսենի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Համիդ Ռ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
 Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					