«Ֆոլքսվագեն»-ը հետընթաց երթևեկելիս հարվածել է 44-ամյա տղամարդու
15.05.2015 12:29
ՃՏ պատահարներ
Մայիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում` շուկայի հարակից տարածքում, հետընթաց երթևեկելու ժամանակ հարվածել է 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: