Մեկուկես միլիոնանոց ոսկյա շղթայի գողությունը բացահայտվեց
Նոյեմբերի 27-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Լենա Հ.-ին:
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նա խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 17-ի առավոտյան մուտք է գործել Վերին Գետաշեն գյուղի տներից մեկն ու ննջասենյակի սեղանի վրայից գողացել մոտ 50 գ կշռով ոսկյա շղթա՝ 1.500.000 դրամ արժողության, որը հաջորդ օրը վաճառել է ոսկյա զարդերի սրահում:
Տուժողը նախկինում ոստիկանությունում չի դիմել: Նա հրավիրվել է բաժին և տվել հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: