6 տարի անց ներկայացավ կամավոր
20.11.2015 12:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 09.30-ին, բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Արթուր Մ.-ն, ով 2009 թ. մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի /ապօրինի ձեռնարկատիրություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: