1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

09.02.2016 11:56 ՃՏ պատահարներ

Փետրվարի 8-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Աբովյան փողոցում թիվ 23 երթուղու ավտոբուսից ընթացքի ժամանակ իջնելիս վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 13.30-ի, «քթոսկրի կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 16-ամյա պատանի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 08.10-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 36 տան դիմաց տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես-Բենց»-ի վարորդը Արարատյան 1-ին զանգվածի 8/1 շենքի բակում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 18.50-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 110/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 17.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Բագրևանդ թաղամասում բախվել է «Կիա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստան ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 21.50-ի սահմաներում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շիրակացու փողոց թիվ 15 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Միցուբիշի Լ12200» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 192-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: