Գողության մեղադրանքով հետախուզվող՝ Ռյա-Թազայում
27.10.2015 11:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Ռյա-Թազա գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1970 թ. Ծնված Տիգրան Ս.-ն, ով հոկտեմբերի 9-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: