ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ֆրանսիացի ոստիկանները ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիացի ոստիկանները ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Հայաստանի ճանապարհային ոստիկանության փորձն ուսումնասիրելու, նաեւ ոլորտում  ֆրանսիական փորձը ներկայացնելու նպատակով դեկտեմբերի 3-ից 7-ը Հայաստանում էր Ֆրանսիայի  ներքին գործերի նախարարության ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության պատվիրակությունը:
Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության աշխատակիցներն անցկացրին դասընթացներ, որոնց ընթացքում ներկայացվեցին Ֆրանսիայում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, գործող տեսադիտարկման եւ արագաչափ սարքերի համակարգը, ձմեռային պայմաններում ճանապարհային ոստիկանների աշխատաոճը եւ  այլն: Դասընթացները, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի ոստիկանական կառույցների համագործակցության շրջանակներում  էին, օրինականության, արդարադատության հաստատման գործում փորձի փոխանակման հերթական հնարավորությունն են: 
Դասընթացի մասնակիցներին հանձնվեցին սերտիֆիկատներ:
Ֆրանսիացի ոստիկանները հայ գործընկերներին ցուցադրեցին նաեւ իրենց գործելաոճը ճանապարհներին: Ներկայացրին, թե օպերատիվ տեղեկություն ստանալիս ինչպես են  վնասազերծում հանցագործին կամ  իրավախախտին: 
Ֆրանսիացի մասնագետները նշեցին` իրենք եւս շատ բան ունեն սովորելու հայ գործընկերներից: Այդ համոզմանը հանգեցին հատկապես,  երբ ծանոթացան ճանապարհային ոստիկանության ձեռքբերումներին:
Ճանապարհային ոստիկանությունում արմատական բարեփոխումները առանցքային խնդիր էր, եւ վերջին հինգ տարիներին  սկզբունքային փոփոխությունների ենթարկվեցին ճանապարհային երթեւեկության կազմակերպման ու երթեւեկության անվտանգության ապահովման մեխանիզմները: 
Ճանապարհային երթեւեկության վերահսկողության կատարելագործման շրջանակներում`  մայրաքաղաքում եւ միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվեցին տեսանկարահանող եւ արագաչափ սարքեր, նորացվեց լուսացույցային բազան,  պարեկային մեքենաները հագեցվեցին տեսագրող սարքերով: Այս հիմնարար փոփոխությունները  չվրիպեցին հյուրերի աչքից, նրանք անկեղծացան, որ զարմացած են  հայ գործընկերների պրոֆեսիոնալիզմից, աշխատաոճից: 
Հյուրերը եղան նաեւ  տրանսպորտային միջոցների հաշվառման¬քննական բաժնում:
Ինչպես միշտ,  քաղաքացիների սպասարկման սրահը մարդաշատ էր: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ներկայացրեց քաղաքացիների դիմումների ընդունման, փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը:
Այնուհետեւ ցուցադրվեց պետհամարանիշերի պատրաստման եւ տրամադրման ընթացքը:
Ֆրանսիացի ոստիկանները եղան նաեւ համակարգչային տեսական քննական սենյակում: Նրանց ուշադրությունը հատկապես գրավեց ժամանակակից տեխնոլոգիաներով կահավորված քննասենյակը, քննության գործընթացի թափանցիկությունը:
Ծանոթացան վարորդական իրավունքի վկայականների պատրաստման եւ տրամադրման գործընթացին: 
«Շատ զարմանալի ու  նաեւ շատ հաճելի էր տեսնել այս բոլոր գործընթացների արդիական լինելը»,- հավաստեցին նրանք: Իրենց տպավորությունները կիսեցին նաեւ տեսախցիկի առաջ:
«Այս  հինգ օրերի ընթացքում մենք այցելել ենք ճանապարհային ոստիկանության տարբեր  ստորաբաժանումներ:  Ուզում ենք հաստատել, որ արդիականացվել են ճանապարհային ոստիկանության թե´ տեխնիկական միջոցները, թե´ աշխատելաոճը: Այն, ինչ մենք տեսանք,  Հայաստան պետության  մեծ կամքն էր արդիականացնել կառույցն առաջին հերթին: 
Այս արդիականացումը նաեւ ժողովրդավարական պետություններին հատուկ փոփոխություն է, եւ պետք է նշել, որ դուք չեք զիջում ոչ մի եվրոպական պետության:
Պետք է նշել ճանապարհային ոստիկանության ոլորտում այն ակնառու փոփոխությունների մասին: Մենք այս օրերին աշխատել ենք ճանապարհային ոստիկանների հետ եւ բարձր ենք գնահատում նրանց պրոֆեսիոնալիզմը, ինչը շատ օրինակելի է»: 
Ոստիկանության բրիգադի հրամանատար Ռոլան Դեֆին անդրադառնալով վարորդ-ճանապարհային ոստիկան փոխհարաբերություններում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելուն  ուղղված վերջին նորամուծությանը` նշեց, որ շատ երկրների ոստիկանական կառույցներ այս առումով սովորելու բան ունեն  հայ ոստիկաններից:
«Մենք նկատեցինք, որ ճանապարհային ոստիկաններն  իրենց վրա կրում են տեսախցիկներ, ինչը նշան է ժողովրդավարության,  աշխատաոճում` թափանացիկության, հարգանք` քաղաքացիների հանդեպ: Առաջին հերթին այս տեսախցիկները թույլ են  տալիս զերծ մնալ կոռուպցիոն ռիսկերից, մյուս կողմից` դրանք  օգնում են ոստիկաններին. երբ, օրինակ, իրենց խոսքը կասկածի տակ է առնվում, տեսագրությունը ծառայում է որպես ապացույց»: 
Բարձր գնահատելով ճանապարհային ոստիկանության գործելաոճը, քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող հարգանքը, մարդասիրական վերաբերմունքը, ճանապարհային ոստիկանների արհեստավարժությունը, աշխատանքների կազմակերպվածությունը`  ֆրանսիացի  հյուրերը ներկայացրին   նաեւ   հայաստանյան այցի  տպավորությունները:
«Առաջին անգամ ենք Հայաստանում:  Երբեք չենք պատկերացրել Երեւանն այսքան մոդեռն, այսքան արդիական տեսնել: Մենք  մեզ հետ անպայման կտանենք ջերմ տպավորություններ թե´ հյուրընկալության, թե´ քաղաքի արդիականության մասին»:
Այցի ավարտին հյուրերին ընդունեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության  գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց   ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, դրանց արդյունքում ձեռքբերումները:
Հանդիպման վերջում  ֆրանսիացի ոստիկանները շնորհակալություն հայտնեցին հայ գործընկերներին` ջերմ ընդունելության համար:
 
Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ