Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին հիվանդանոցում
24.03.2016 14:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնհորիվ՝ մարտի 23-ին, ժամը 20.25-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Հովիկ Մ.-ն, ով փետրվարի 9-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: