Կնոջ հեռախոսը գողացողին հայտնաբերեցին
23.02.2016 09:50
Գողություն
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Ն.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա Արմաշ գյուղում 1970 թ. ծնված Աիդա Մ.-ի բաճկոնի գրպանից գողացել է բջջային հեռախոս:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: