Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Երևանի Մ. Մելքոնյան փողոցի աջ հատվածի դաշտային մասում` բարձր լարման կայանի մոտ, զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մետաղյա խողովակի տեսքով տուփ, որն անվտանգության կանոններից ելնելով չի բացվել:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
