Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 31-ին, ժամը 12.40-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 27 հասցեի մոտ իրար են բախվել «Սուպեր Էհսան» մակնիշի մոտոցիկլետ և «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 31-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ, ով հիվանդանոցում հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է մարտի 22-ին Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 31-ին, ժամը 20.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 31-ին, ժամը 20.05-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 31-ին, ժամը 12.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք հարցականով, ձախ նախաբազկի զույգ ոսկրերի փակ կոտրվածք» վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել 67-ամյա կնոջ:
Մեկնած օպերատիվ խմբին տուժող կինը հայտնել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Գյումրիի Մանուշյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց անհայտ անձը անհայտ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 31-ին, ժամը 12-ի սահմաններում, «ՍԿԱՆՅԱ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 119-րդ կմ-ի հատվածում կորցրել է կառավարումը և հորիզոնական դիրքով փակել ճանապարհը, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենան, նկատելով նշված ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: