ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երեք քաղաքացի ոստիկանության Մարտունու բաժնում զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Վալերիկ Ս.-ն կամավոր հանձնել է «ԶՄԶ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 1979 թ. ծնված Վարդան Բ.-ն՝ «ԻԺ-18Մ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 47 փամփուշտ, իսկ 1990 թ. ծնված Արտյոմ Վ.-ն՝ ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 61 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: