Պատահարներ Երևանում
Ապրիլի 7-ին, ժամը 07.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայի թիվ 35 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց, բախվել ծառին, ապա էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 7-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 7-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 54/8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 7-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հր. Աճառյան փողոցի և Առինջ գյուղի կամարի դիմաց բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 7-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ավանի Խուդյակով փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: