ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատին հայտնաբերեցին

09.04.2016 10:55 Գողություն

Մարտի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 45 երթուղու ավտոբուսում Ե.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր 6.500 դրամ, 101 ԱՄՆ դոլար, բանկային և զեղչի քարտեր:
Ապրիլի 8-ին, ժամը 12-ին, ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով իր տնից բաժանմունք բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: