Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
26.04.2016 10:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 52 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արթուր Բ.-ին, ով ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: