Գրպանահատները հայտնաբերվեցին և խոստովանեցին
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ թիվ 5 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է անձը հաստատող փաստաթուղթ, բանկային քարտեր և գումար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Իսահակյան փողոցի 16 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ թիվ 2 միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Արցախի փողոցի թիվ 1 հասցեից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: