«Ֆոլքսվագեն»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին
07.06.2015 09:42
ՃՏ պատահարներ
Հունիսի 6-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր M3 ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: