Խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ և 26 փամփուշտ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի որոշմամբ` ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները մարտի 18-ին խուզարկություն են կատարել Արցախի փողոցի մի շինությունում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ և տարբեր տրամաչափի 26 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: