ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Եվրոպայի Միության ներկայացուցիչը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպայի Միության ներկայացուցիչը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 Նոյեմբերի 3-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Եվրոպայի Միության աուդիտոր Մաթիաս Սալովենին, ում այցելության նպատակը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնած «Ոստիկանական համագործակցության ծրագրի» կատարման ընթացքին ծանոթանալն էր:
Ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցությանը` կապված միջսահմանային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի և օրենքի գերակայությունն ամրապնդելու նպատակով քայլերի ձեռնարկման հետ:
Արամ Զաքարյանը ներկայացրեց այդ ուղղությամբ կատարված աշխատանքները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունն ու կարևորությունը՝ ոստիկանության ծառայողների մասնագիտական որակների բարձրացման համար, նաև ներկայացրեց մինչև տարեվերջ կազմակերպվելիք միջոցառումները:
Մաթիաս Սալովենը Եվրոպական Միության անունից պատրաստակամություն հայտնեց շարունակել բազմակողմանի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: