Գողությունը բացահայտվեց
15.04.2016 09:55
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Խանջյան փողոցում գտնվող սրճարաններից մեկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, ով հայտնել է, որ մի կնոջից գողացել է դրամապանակը:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա դրամապանակը գողացել է թիվ 15 ավտոբուսում՝ 1985 թ. ծնված Անուշ Ղ.-ի պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: