ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Զվարթնոց» օդանավակայանից ճամպրուկ են գողացել

11.12.2014 11:25 Գողություն
Դեկտեմբերի 8-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում 1954 թ. ծնված  Միքայել Վ.-ն դիմում էր ներկայացրել, որ  դեկտեմբերի 6-ին օդանավակայանի մեկնման սրահում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական օգտագործման իրերը` մոտ 510.000 դրամ արժողությամբ:  
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Սեյրան Ղ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ Միքայել Վ.-ին պատկանող ճամպրուկը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից ինքն է գողացել:
Միքայել Վ.-ին պատճառվել է 600.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: