ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Զորավարժություն Մեծամորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Զորավարժություն Մեծամորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 
Նոյեմբերի 28-ին  Մեծամորում` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ:
Զորավարժության սցենարով նախատեսված էր հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման և վնասազերծման հատուկ գործողությունը վարժանքում ընդգրկված զորամասերի մասնակցությամբ:
Զորավարժությունը բաղկացած էր 2 փուլից:
1-ին փուլում հատուկ նշանակության գումարտակն իրականացնում է հակառակորդի խմբերի հայտնաբերման և վնասազերծման զորային գործողություններ ՀԱԷԿ-ի հարակից տարածքում, 2-րդ փուլում ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակը վնասազերծում է պահպանվող օբյեկտ թափանցած դիվերսիոն հետախուզական խումբը:  
Ի տարբերություն մյուս հատուկ գործողությունների՝ այս զորավարժությունն իրականացվում է  հավանական հակառակորդի խմբերի ոչնչացման հատուկ մարտավարական գործողություններով:
Գումարտակների երթը ծածուկ էր, նախապես որոշված երթուղիներով: Ստորաբաժանումները կազմակերպեցին մարտական պահպանություն՝ հակառակորդի անակնկալ հարձակումներից պաշտպանվելու նպատակով: 
Ըստ սցենարի` հակառակորդի 10 հոգանոց դիվերսիոն հետախուզական խումբը կենտրոնացել է քարհանքի շրջանում: Քողարկվող խումբը ազդականչով շարժվում է դեպի ՀԱԷԿ՝  նպատակ ունենալով ներթափանցել պահպանվող օբյեկտի տարածք:
Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ստորաբաժանումները շրջափակում են հատուկ օպերացիայի շրջանը և ուժեղացնում դիտարկումը հակառակորդի շարժման հավանական ուղղություններով: Ապա ստորաբաժանումները զբաղեցնում են ելման բնագծերը երկկողմանի որոնում իրականացնելու համար:  
Վարժանքին մասնակցող  ստորաբաժանումները նախատեսված ժամկետում տեղեկացրին, որ հայտնաբերել են հակառակորդին, որը փորձում է դուրս գալ շրջափակումից և մարտի մեջ է մտել մեր ստորաբաժանումների հետ:
Կորուստներ տալով՝  հակառակորդը բաժանվում է մանր խմբերի և փորձում մի քանի  ուղղություններով դուրս գալ շրջափակումից:
Մի խումբը շարժվում է դեպի հյուսիս և մարտի բռնվում ՈԶ ստորաբաժանումների հետ: Հաջողվում է կենտրոնացված կրակի և ստորաբաժանումների կտրուկ մարտավարական գործողություններով վնասազերծել խումբը: 
Հակառակորդի 2-րդ խումբը, օգտագործելով տեղանքը, փորձում է ձորակով դուրս գալ ՀԱԷԿ-ի պահպանության պարագիծ: Այդ խումբը վնասազերծելու նպատակով  հատուկ նշանակության գումարտակի հրամանատարը մարտի մեջ է մտցնում պահեստազորը, որը ստորաբաժանումների և կրակի խուսավարման միջոցով շրջափակում ու վնասազերծում է հակառակորդին: 
Երկու դիվերսանտ ձերբակալվում են:
Չնայած մեր ստորաբաժանման հաջողությանը՝ դիվերսանտների մի փոքր խմբի հաջողվում է թափանցել ՀԱԷԿ-ի տարածք: 
Այդ պահից սկսվում է զորավարժության 2-րդ փուլը, և գործողության մեջ են մտնում  ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները:  
Օբյեկտի պահպանության պահակախումբը բարձրացվում է տագնապով:  Մարտ է սկսվում պահակախմբի պահեստային խմբի և 2 դիվերսանտների միջև, որոնցից մեկը ոչնչացվում է, մյուսը` գերի վերցվում:
Դիվերսանտների այս գործողությունն  ուշադրություն շեղելու նպատակ ունի. այդ ընթացքում պահպանության պարագծի մեկ այլ տեղամասից օբյեկտ է թափանցում դիվերսիոն-հետախուզական 2-րդ խումբը:
ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները զբաղեցնում են ելման բնագծեր:  
Հայտնաբերելով հակառակորդին՝ որոնող խումբը կենտրոնացված կրակով ստիպում է նրան նահանջել: ԴՀԽ-ն դիրքավորվում է առանձին շինության մեջ:  
Գումարտակի հրամանատարը որոշում է կայացնում հակառակորդին վնասազերծելու համար հատկացնել ձերբակալման խումբ, որը զրահատեխնիկայի աջակցությամբ մոտենում է շինությանը և վնասազերծում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը:
Այնուհետև ստորաբաժանումները զննություն են կատարում գործողության ողջ տարածքում՝ հակառակորդի խմբի հետախուզական և դիվերսիոն միջոցները հայտնաբերելու նպատակով:
Զորավարժության ղեկավարի ազդականչով հայտարարվում է զորավարժության ավարտը: 
Զորավարժությունից հետո ոստիկանության պետը շրջեց ատոմակայանի պահպանությունն իրականացնող զորամասում, ծանոթացավ զինծառայողների աշխատանքային ու հանգստի պայմաններին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին:
Դիմելով զորավարժության մասնակիցներին՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց առաջադրված մարտավարամասնագիտական խնդիրների կատարման մակարդակը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով պարգևատրվեցին զորավարժության  ընթացքում մարտական և մասնագիտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողները: