Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում
29.10.2022 11:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 28-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և Աշոցքի բաժին են հրավիրել 36-ամյա Պաատա Կ.-ին, որը 2019 թ. հոնվարի 19-ից Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: