Հանրային քննարկում
29.07.2019 16:45
Հանրային քննարկումներ
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 9-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկություններն ուղարկել press@police.am էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-66-87 հեռախոսահամարով: