Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
07.05.2021 13:00
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների և կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 6-ին բաժին է ներկայացել 28-ամյա Դավիթ Մ.-ն, որը ապրիլի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Դավիթ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: