ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը պարեկային ծառայության Երևանի գունդ
08.07.2021 16:03
Միջոցառումներ
Հուլիսի 8-ին պարեկային ծառայության Երևանի գունդ էր այցելել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը ծառայության մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց պարեկներին։
Վարչապետի պաշտոնակատարը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ, շրջեց գնդում, ծանոթացավ պարեկների հանդերձանքին, սպառազինությանը, ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությանը։
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։