Անբավարար տեսողությամբ հետիոտների համար ձայնաազդանշանային սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
15.07.2014 10:41
Միջոցառումներ
Անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` հուլիսի 14-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։
Թեմային առնչվող նախորդ հրապարակումները