Վրաերթի ենթարկված 13-ամյա տղան մահացել է
30.08.2019 12:41
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 29-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա Արմեն Եղիազարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով`մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: