Արթիկի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել
Նոյեմբերի 29-ին, ժամը 13․40-ին, ոստիկանության Արթիկի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Վարդաքար գյուղի 32-ամյա մի բնակիչ։ Ըստ նրա՝ նոյեմբերի 16-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բացել էին խոհանոցի պատուհանը ու տարել կենցաղային իրեր։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց, պարզվեց գողությունը կատարողի ինքնությունը։ Նույն գյուղում բնակվող 35-ամյա տղամարդը հրավիրվեց Արթիկի բաժին ու խոստովանեց, որ գողությունն ինքն է արել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: