Հետախուզվում էր դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով
01.06.2017 11:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ԹԱՇԴՊՎ և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, մայիսի 31-ին, ժամը 8.20-ին, Չուխաջյան փողոցի թիվ 40 շենքի մոտից բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Կարապետ Գ.-ն, որը մայիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասով՝ դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: