Դրամապանակի գողը հայտնաբերվեց
01.06.2017 12:03
Գողություն
Մայիսի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 42 շենքի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին: Նա թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1982 թ. ծնված Արմենուհի Ա.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: