Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 2-ին, ժամը 20.20-ին, Երևանի Շիրազի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ալավերդի-Շնող ճանապարհի 10-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի 1-ին փողոցում իրար են բախվել «ՎԱԶ 2106», «ՎԱԶ 2121» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: