ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերեցին գողություն կատարած օտարերկրացուն

22.05.2025 17:24 Գողություն
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերեցին գողություն կատարած օտարերկրացուն

Մայիսի 17-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ներկայացրել, որ Աբովյան փողոցում գործող սրճարաններից մեկում հափշտակել են իր պայուսակը, և ավելի ուշ տեղեկացել էր, որ պայուսակում գտնվող իր բանկային քարտից կատարվել է կանխիկացում։
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները պարզել են, որ պայուսակը հափշտակողը 25-ամյա օտարերկրացի է:
Մայիսի 20-ին օտարերկրացին Երևանի Միրաքյան փողոցում հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել Կենտրոնական բաժին։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: