ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

10.02.2016 12:04 ՃՏ պատահարներ

Փետրվարի 9-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Հ. Հակոբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին, ժամը 10.30-ին, «ՊԵԺՈ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է ծառի և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: