Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 13-ին, ժամը 13.00-ին, «Ամիկո» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Տերյան փողոցի թիվ 42 հասցեի դիմաց բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Դասիա» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դասիա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 13-ին «Նիսան»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց և ստացել ամբուլատոր բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 09.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 63 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 2/1 շենքի մոտ բախվել է երկու «Մերսեդես, «Օպել» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաների:
«Հունդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի և Թևոսյան փողոցի խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես Տ-320» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թևոսյան և Բ. Մուրադյան փողոցների օղակաձև խաչմերուկից 50-70 մ հեռավորության վրա բախվել է «Նիսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան Սանի»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Անհաղթի և Կ. ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել օտարերկրյա 2 քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 09.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի Մաշտոցի փողոցի թիվ 57 տան դիմաց բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ սրունքի վերին երրորդականի փակ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 73-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Գորկու և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ վայր ընկնելու հետևանքով:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 03.00-ին, ոստիկանություն է ներկայացել 26-ամյա երիտասարդ և հայտնել, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իր «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի Գորկու և Թումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Սայադյան փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան-Ֆանտան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն-Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 13.15-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Գ. Նժդեհի և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածք և հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 12.50-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Գանձաքար գյուղի սկզբնամասում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: