1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.12.2016 12:11 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.00-ին, «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Սարալանջի նոր ճանապարհի թիվ 39 էլեկտրասյան դիմաց բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո բախվել է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի ԻՕ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ և հայտարարել, որ մարմնական վնասվածքը ստացել է Երևանի Լորիս Մելիքյան փողոցի թիվ 43 տան մոտ՝ մոպեդով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 21.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Տոյոտա»-ի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ և դեկտեմբերի 15-ին բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.01-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՈՒշի գյուղի ոլորաններում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը, և պատճառվել է նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 19.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոց «գլխի գագաթային շրջանի և վերին շրթունքի պատռված վերքերով, միջթիակային տարածության քերծվածքով» բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ և հայտնել, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 00.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհին` 24-ամյա երիտասարդի կողմից վարած վերը նշված ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը ժամը 13.30-ին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: