1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

19.01.2017 15:12 ՃՏ պատահարներ

Հունվարի 18-ին, ժամը 22-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին նյութեր են ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 49-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդուն` պատճառելով վնասվածք:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 22.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 22/4 հասցեում գտնվող խանութի պատին:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 16.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 12/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 2-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 190» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի ՈԿՖ բանավանի 53-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, 2 ուղևորները, «Մերսեդես Բենց Ե 190»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-33021» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 21-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասում՝ «Բազե» հանրախանութի դիմաց իրար են բախվել «Օպել» և «ՋՄՍ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 22-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան և Չարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 132-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա և «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտոր:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: