1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

21.04.2016 11:39 ՃՏ պատահարներ

Ապրիլի 20-ին, ժամը 11.20-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 17 հասցեի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի» և «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ 32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 09.10-ին, «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի և Սևանի փողոցի խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի և կայանված «Օպել»-ի:
«Նիսան-Մարչ»-ի 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 12.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 18-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 9-ին, Երևանի Անդրանիկի փողոցի շրջանաձև խաչմերուկի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի 80-ամյա վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 10.00-ին, ավտոմեքենայով ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու և կանգնել` փորձելով օգնություն ցուցաբերել:
Քաղաքացուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Միտսուբիշի Գռանդիս» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը և «Միտսուբիշի Գռանդիս»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 03.20-ի սահամաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ-Նորապատ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 22.10-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ տրանզիտ» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ տրանզիտ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 3 ուղևոր տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 22 բ. շենքի մոտ վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Գեղանուշ գյուղից Կապան քաղաք տանող ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: