1 զոհ, 4 վիրավոր. վթար Օշական համայնքում
10.10.2022 11:07
ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Օշական համայնքի Մաշտոցի և Շահվերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» 53-ամյա վարորդ Հայկ Եղիազարյանը մահացել է, իսկ 42-ամյա ուղևորը և «ԲՄՎ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: