ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը սպառնալով, որ կհրապարակի իրենց հարաբերությունները պատկերող լուսանկարները՝ գումար է շորթել

10.07.2015 10:22 Շորթում

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հրավիրված տղամարդը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 1951 թ. ծնված Նվեր Ս.-ն, հաղորդում է տվել, որ 2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինքը նույն քաղաքի բնակչուհի, 1994 թ. ծնված Ալվարդ Ա.-ի նախաձեռնությամբ տարբեր վայրերում սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ, ինչից հետո 2014 թ. հոկտեմբերի վերջերին Ալվարդ Ա.-ն` մոր հետ միասին, իրեն ներկայացնելով այդ հարաբերությունները հավաստող լուսանկարները և սպառնալով, որ կհրապարակի դրանք՝ իրենից և իր որդուց պահանջել և ստացել են 2000 ԱՄՆ դոլար, որի դիմաց գրավոր պարտավորություն են տվել ոչնչացնել լուսանկարները: Ներկայումս Ալվարդ Ա.-ն կրկին սպառնալով, որ այդ լուսանկարները կհարապարակի և ցույց կտա իր ընտանիքի անդամներին, իրենից պահանջում է ևս 20.000 ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Ալվարդ Ա.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: