ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

10.03.2015 14:30 Պարզաբանում
Պարզաբանում

«Չորրորդ իշխանություն» թերթի մարտի 10-ի համարում տպագրված «Ինչպես նվազեցնել պատահարների թիվը» հրապարակման հեղինակն անդրադառնալով հանրապետության ավտոճանապարհներին արագաչափ սարքերի տեղադրման նպատակահարմարությանն ու դրան զուգահեռ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների աճին, որևէ հղում չի կատարել պաշտոնական վիճակագրությանը:
Հոդվածագիրը գրում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը չի նվազում, այնինչ, ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013 թվականի համեմատությամբ 2014 թվականին Հայաստանի Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել է 19-ով:
Լրագրողներին կրկին կոչ ենք անում. ոստիկանության գործառույթներին առնչվող թեմաներ արծարծելիս լինել բարեխիղճ և հրապարակում պատրաստելուց առաջ դիմել մեզ, ինչը զերծ կպահի ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու հեռանկարից: