Մահվան ելքով պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա 2 զոհ
01.07.2017 11:12
ՃՏ պատահարներ
Հուլիսի 1-ին, ժամը 07.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 130.7 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորներ՝ 1960 թ. ծնված Արուհի Հարությունյանը և 1984 թ. ծնված Կարինե Պողոսյանը տեղում մահացել են, իսկ վարորդները և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: