Երևանում ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
11.02.2015 11:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 10-ին, ժամը, 09.40-ին, Երևանի Գալշոյան փողոցի 58 շենքից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Էդգար Գ-.ն, որը 2011 թ. նոյեմբերի 22-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: