Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
11.02.2015 11:34
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 10-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Ավան և Նոր Նորքի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Էդգար Գ.-ն, որը հունվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: