Ոստիկանական համատեղ միջոցառում՝ Ջրվեժ գյուղում
11.01.2016 10:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Հրաչ Մ.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: