Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. 2 զոհ
26.12.2016 17:29
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասսատ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 1957 թ. ծնված Սլավիկ Երվանդյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը, ուղևորուհին, «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ֆոլքսվագեն Պասսատ»-ի ուղևորուհին՝ 1954 թ. ծնված Թամարա Առաքելյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: